Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Oda TV-ի դեմ իրականացրած գործողությունից հետո փետրվարի 17-ին Սոներ Յալչընը պատասխանել է «Էրգենեկոն»-ի գործով դատախազ Զեքերիա Օզի հարցերին: Դատախազը հարցրել է Յալչընին, թե ինչ նպատակով է նա հավաքել եւ պահել իր մոտ ազգությամբ հայերի տվյալները, որին ի պատասխան, լրագրողը նշել է, թե 1996-ին Բահչեթ Ջանթյուրքի հիշողությունների մասին գիրք է գրել, ում մայրը հայ է եղել, դրա համար էլ հավաքել է այդ տեղեկությունները:
Նշենք, որ թուրքական ոստիկանության կողմից Oda TV-ում հայտնաբերված փաստաթղթերից մեկում նշված է եղել նաեւ Գյուլի մոր հայկական արմատներ ունենալու մասին լուրերի տարածման անհրաժեշտության մասին: Այդ ամենը Oda TV-ի գլխավոր խմբագրին էր հանձնարարել «Էրգենեկոն»-ի գործով անցնող մեղադրյալ Յալչըն Քյուչուքը: Այնուհետ Սոներ Յալչընը սկսել էր հրապարակումներ գրել Գյուլի մոր հայկական արմատների մասին:
Ոստիկանության կողմից ձեռք բերված մեկ այլ փաստաթղթերում հայտնի էր դարձել, որ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) արտաքին օպերացիաների վարչության պետը տեղեկություններ է հավաքել MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանի, իշխող կուսակցության կրոնական հենք համարվող եւ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլահ Գյուլենի մասին եւ դոսյեյի տեսքով դրան տրամադրել Սոներ Յալչընին:
Հիշեցնենք, որ «Էրգենեկոն» ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել: «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը:

No comments:
Post a Comment