Wednesday, March 30, 2011

Իրանական կայք. Իսլամական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունների արդյունքում Միջին Արևելքում նոր պետություններ կստեղծվեն

Panorama.am. 30-3-2011- Իսլամական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունների արդյունքում առաջիկայում սպասվում է այդ երկրների ոչ միայն քաղաքական համակարգի, այլ նաև աշխարհագրական սահմանների փոփոխություն: Միջին Արևելքում նոր պետություններ կստեղծվեն, ինչպես կատարվեց Օսմանյան կայրության փլուզումից և երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «թաբնաք.իռ» կայքը` հղում կատարելով իսրայելական օրաթերթերին:
Համաձայն տեղեկատվության` առաջիկայում սպասվում է, որ Պաղեստին պետությունը կհռչակի իր անկախությունը, Միջին Արևելքի սրտում կհայտնվի Քորդեսթան պետությունը, Եմենի հարավը կհռչակի իր անկախությունը,Սաուդյան Արաբիայում կստեղծվեն «Սուրբ երկիր» և «Նավթային մեծ երկիր» անունը կրող պետությունները, Սիրիան կբաժանվի երեք պետության` ալավիների, սուննիների և դրուզների, Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս կգան Արաբական երկրների միության կազմից, իսկ Արևմտյան Սահարան կանջատվի Մարոկոյից:

No comments: