Wednesday, March 30, 2011

«Առավոտ». Մի եղեք քառակուսի

Օրաթերթի խմբագիրը գրում է. Ընդդիմության միավորվել–չմիավորվելու խնդիրը իսկապես արհեստական է և իսկապես իշխանական քարոզչության մի մասն է։ Ակնհայտ է, որ ՀԱԿ–ի, «Ժառանգության» և ՀՅԴ–ի ընտրազանգվածները տարբեր են, և եթե այդ կուսակցությունների ղեկավարները սխալմամբ որոշեն իրար «միաձուլվել», ապա երեքն էլ կտուժեն։ Կարող է լինել ընդդիմադիր հայացքների տեր մարդ, որին խորթ է Կոնգրեսի, պայմանականորեն ասած, «բոլշևիզմը», և որը այդ պատճառով որոշի ձայն տալ «Ժառանգությանը»։ Այդ մարդը միավորումից գուցեև հիասթափվի և ընտրությունների չգնա։ Կամ հնարավոր է՝ լինի մեկ այլ ընդդիմադիր քաղաքացի, որի ուշքն ու միտքը Ստամբուլը արյան ծով շտապ դարձնելն է, և որը դժգոհ կմնա, եթե Դաշնակցությունը միավորվի ծովի տեսլականը չունեցող ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ։ Եթե մեկն անկեղծորեն նման միասնություն է փափագում, ապա ավելի լավ է՝ թող հենց այսօրվանից հույսը կտրի։

No comments: