Մարտի 2-ին շարունակվեց Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Ավստրիա: Աշխատանքային առաջին հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ էր:
Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին կազմակերպության բարեփոխումների շուրջ:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները՝ ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպման նախաշեմին:
Երեկոյան նախարար Նալբանդյանն այցելեց Վիեննայում ՀՀ դեսպանատուն, ուր հանդիպում ունեցավ ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի:
Մարտի 3-ի առավոտյան նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդում:
Օրվա երկրորդ կեսին Հայաստանի արտգործնախարարը Բրատիսլավայում կմասնակցի Արեւելյան գործընկերության անդամ երկրների եւ Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

No comments:
Post a Comment