Tert.am. 1-3-2011- Երեկ ավարտվել է Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անցած տարվա օգոստոսից հայտարարած միակողմանի զինադադարի ժամկետը։ Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, նշվում է PKK–ի կողմից տարածված հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում նշվում է, որ PKK–ն որոշում է կայացրել վերջ դնել զինադադարին, քանի որ այդ ընթացքում թուրքական իշխանությունները որևէ շոշափելի քայլ չեն իրականացրել քրդական հարցի կարգավորման ուղղությամբ։
No comments:
Post a Comment