Tert.am. 1-3-2011- Գերմանիա այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ելույթով հանդես է եկել Հանովերում Թուրք–գերմանական առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպված Թուրք–գերմանական տնտեսական համաժողովին։
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ իր ելույթի ընթացքում այլ հարցերի թվում Էրդողանն անդրադարձել է նաև Լիբիայում տիրող իրավիճակին և Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցին։
Քննադատելով որոշ եվրոպական երկրների՝ Թուրքիայի ԵՄ անդամակցությանը դեմ հանդես գալու համար՝ Էրդողանը հայտարարել է. «Ես սիրում եմ հստակություն, և եկեք պարզ խոսենք։ Եթե անհրաժեշտություն կա, թող վեր կենան և բացեիբաց հայտարարեն՝ «Մենք Թուրքիային չենք ուզում»։ Սակայն պետք չէ մեզ խաբել։ Եկեք իրար չխաբենք»։
Բացի այդ, Էրդողանը ելույթ է ունեցել նաև CeBIT միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությանը՝ խոսելով Թուրքիայի և Գերմանիայի միջև այցագրային ռեժիմը վերացնելու անհրաժեշտության մասին։
Ելույթով հանդես է եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ խոստանալով պարզեցնել այցագրային ռեժիմը թուրք գործարարների համար:

No comments:
Post a Comment