«Լրագիր» 1-4-2011- Հայաստանին Ռուսաստանի տրամադրած վարկից շուրջ 27 մլրդ. դրամ (մոտ 73.7 մլն. դոլար) կհատկացվի բնակաշինարարությանը աղետի գոտում, - ասաց հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Դա հունվար ամիսն էր: Ռուսական 500 մլն դոլար վարկից 200-ից ավելին (80 մլրդ. դրամ) այդ ժամանակ արդեն իսկ տրամադրվել էր աղետի գոտու վերականգնողական աշխատանքների համար: Հիշյալ գումարները նախատեսված էին Շիրակի և Լոռու մարզերի համար:
Կոնկրետ Շիրակի մարզում բնակարանաշինությունը շարունակվում է, շարունակվում են նաեւ դրանց հետ կապված խնդիրները: Հիշեցնեմ, որ 2010-ի հուլիսին Գյումրու Մուշ-2 նորակառույց թաղամասում բնակարան ստացած մարդիկ պարտավոր էին դուրս գալ իրենց ժամանակավոր կացարաններից մինչեւ 2011-ի ապրիլի 1-ը. դա կառավարության որոշումն էր, առավել ճիշտ` բնակարան ստացած մարդկանց և պետության միջև կնքված պայմանագրի կետերից մեկը:
Ինչքան մոտենում էր վերջնաժամկետը, այնքան թեժանում էր այդ կետի քննարկումը` “Ավելի լավ է փտենք մեր փտած դոմիկներում, քան բազմանդամ ընտանիքով, ասենք 6-7 անձով մոտ 50 քառ. մետր բնակմակերես ունեցող բնակարան տեղափոխվենք”,- ասում էին գյումրեցիները ու համառորեն չէին տեղափոխվում:
Ոմանք ասում էին` իմացել ենք, որ թե չգնանք, ուժով են հանելու: “Ղեկավար մարմինները գալու են ու մեր տնակները գետնով տան, դե մենք էլ ժաժք տեսած ժողովուրդ ենք, կդիմանանք: Այ բալա, ուր գնանք, ոնց գնանք, ախր տեղ չենք անում,- ասում է գյումրեցի Սիրուշ տատն ու ավելացնում.- Գիտես քանի տարի եմ երազել մարդավարի պայմաններում ապրելու մասին: Ասում էի` կլինի մի օր, որ աչքս բացեմ ու մռայլ, խոնավ աբոյի փոխարեն լուսավոր տանս պատերը տեսնեմ: Ընթացքում երազանքս այլ ընթացք ստացավ, ավելի ճիշտ երազանքիս հերոսները փոխվեցին… նման պայմաններ հիմա երազում եմ զավակներիս համար, ասում էի թող տղաս ընտանիքի հետ տեղափոխվի, ես էլ աղջկաս հետ այստեղ կմնամ, մինչ մի բան անենք, բայց հիմա ստիպում են, ինչ անենք, ուր գնանք, ում ոտքը ընգնենք, հնարավոր չէ, տեղ չկա”:
Շատերի նման Սիրուշ տատի ընտանիքն էլ 88ին անօթեւան է դարձել , դարդ արել, վշտերով տապակվել, անվերջ տխրել ու տուն ստանալու օրը ուրախության արտասուք թափել: Հիմա այն կրկին տխրության է վերածվել: Ապրիլի 1-ի առավոտին սարսափով էր սպասում`”Ուր որ է, կգան, տանս կրակը կմարեն… այ մարդ, չեմ ուզում էդ պուպուշ տունը, բանալիները հետ կտամ: Գոնե ժամկետներն ավելացնեն, մի ճար անենք”:
Սա շարքային քաղաքացու երազանքն է ու ապրիլի 1-ին հանկարծ լսեց` երազանքդ կատարվել է, մի պահ գյումրեցին սրտի թրթիռ ապրեց, հավատաց դրան , ապա հիշեց, թե ինչ օր է` հումորի, ծիծաղի, մեր լեզվով ասած խաբելու օրն է: Բայց չխաբվեց` իսկապես հետաձգվել է նշված ժամկետը:
ԱՍՏՂԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գյումրի

No comments:
Post a Comment