Thursday, April 7, 2011

Կարսի «Մարդկության հուշարձանը» կապամոնտաժվի առաջիկա 15 օրվա ընթացքում

Առաջիկա 15 օրվա ընթացքում կսկվեն Կարսի «Մարդկության հուշարձանի» ապամոնտաժման աշխատանքները:
Ըստ Ermenihaber.am (Էրմենիհաբեր) լրատվական կայքի հուշարձանը մաս-մաս կապամոնտաժվի, իսկ այն տարածքը, որտեղ կանգնեցված է հուշարձանը, կհանձնվի Կարսի ազգային անշարժ գույքի վարչությանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Էրզրումի վարչական դատարանը որոշում էր կայացրել ապամոնտաժել Կարսի բարձունքներից մեկում տեղադրված «Մարդկության հուշարձանը»:
Կոթողը հեղինակած քանդակագործ Մեհմեթ Աքսոյի փաստաբանները հայց էին ներկայացրել Կարսի քաղաքապետարանի` հուշարձանն ապամոնտաժելու մասին ընդունած որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: Էրզրումի վարչական դատարանը որոշում էր կայացրել ժամանակավորապես հետաձգել ապամոնտաժումը: Սակայն Կարսի քաղաքապետարանը բողոքարկել էր այդ որոշումը, և դատարանը, բավարարելով բողոքը, թույլ էր տվել ապամոնտաժել «Մարդկության հուշարձանը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանից 40կմ հեռավորության վրա գտնվող այդ հուշարձանի նախնական անվանումը եղել է «Հայաստանի հետ բարեկամության և հաշտության հուշարձան», իսկ հետո, կտրուկ արձագանքներ ստանալու հետևանքով անվանափոխվել է «մարդկայնության հուշարձանի»: Հունվարի սկզբին Կարս կատարած այցելության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ հուշարձանն անվանել էր անճոռնի ու հարկ համարել ապամոնտաժել այն:
Նշենք, որ երեկ անհայտ անձինք նկարազարդել են հուշարձանը և թողել գրություններ(Kars 2011, KGS, BER, BB):

No comments: