Thursday, April 7, 2011

ՆԱՏՕ-ն երբեք չի ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը

Tert.am. 7-4-2011-ՆԱՏՕ-ի սկզբունքները Վրաստանի հարցում անփոփոխ են, Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը։
«ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովում հաստատվել է բուխարեստյան գագաթնաժողովի որոշումը. Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք նաև չենք պատրաստվում զիջումների գնալ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում. մենք երբեք չենք ընդունի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը»,- մեջբերում է РБК-ն նրա հայտարարությունը։
Վաշաձեն իր հերթին հայտնել է, որ Ապպատուրայի հետ քննարկել է Բեռլինում ՆԱՏՕ-ի առաջիկա նախարարական հանդիպումը, որի շրջանակներում կկայանա Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը։ Նա նաև նշել է, որ «քննարկվել են Վրաստանի հեռանկարները, դեպի ՆԱՏՕ անցած ճանապարհը, Վրաստանի մասնակցությունը Աֆղաստանի խաղաղապահների գործողություններին, իրավիճակը տարածաշրջանում և ավտագություն ու կայունություն պահպանելու անհրաժեշտությունը»։

No comments: