Saturday, April 9, 2011

«168 ժամ». Չկա այսօր մի փաստաթուղթ, որի համար կողմերն ասեն, թե սա մեզ համար ընդունելի է. Վարդան Օսկանյան

Պարբերականը զրուցել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
ԼՂ հարցով բանակցություններում հիմա հավասարակշռությունը հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմի օգտին է:
Դժվար է ասել, այսօր ինձ համար ամենամծ անհայտը կամ զարմանքն այն է, որ վեճն այսօր ոչ թե ինչ-որ փաստաթղթի բովանդակության շուրջ է, այլ փաստաթղթերի շուրջ: Այսօր ուղղակի համաձայնություն չկա, թե ո՞ր փաստաթուղթն է սեղանի վրա: Ո՞րն է այդ փաստաթուղթը, նորացվա՞ծը, Սանկտ Պետերբուրգում առաջարկվա՞ծը, թե՞ օրիգինալ Մադրիդյանը: Վեճն այսօր դրա շուրջ է: Չկա այսօր մի փաստաթուղթ, որի համար կողմերն ասեն, թե սա մեզ համար ընդունելի է` որպես բանակցային հիմք: Նխակինում կար փաստաթուղթ, որ բոլորն ասում էին, թե սա որպես բանակցությունների հիմա` ընդունելի է: Մենք քննարկում, վիճում էինք այդ փաստաթղթի բովանդակության շուրջ:
…ՀՀ իշխանություններն այսօր շատ են բարձրաձայնում ԼՂՀ-ն հակամարտության լիիրավ անդամ դարձնելու մասին: ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է եկել Ձեր պաշտոնավարման տարիներին: Հիմա ինչո՞ւ չի ստացվում ԼՂ-ն վերադարձնել բանակցային սեղանի շուրջ:
Ադրբեջանն է հիմնականում մերժում բանակցություններում ԼՂ մասնակցությունը: Երբ դա նախապայման դարձնես, կարող է արդյունքն այն լինել, որ ընդհանրապես բանակցություններ չլինեն, ինչը լավ բան չէ: Հարցն այլ ճանապարհներով լուծելու վտանգը մեծանում է: Այնպես որ, բանակցություններն անհրաժեշտ են: Մյուս կողմից էլ` մենք մեզ չհամոզենք, թե ԼՂ-ն ընդհանրապես դուրս է բանակցություններից:
Համանախագահները հանդիպում են ԼՂ իշխանությունների հետ: Եւ այն, որ հայկական կողմը հայտարարում է, թե առանց ԼՂ ստորագրության որեւէ փաստաթուղթ չի ընդունի, դա ինքնին արդեն ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման երաշխիք է:

No comments: