Thursday, April 14, 2011

Գերմանացիները հրեաներին են վերադարձրել նացիստների կողմից գողացված գրքերը

News.am. 14-4-2011- Բեռլինի ազգային գրադարանը քաղաքի հրեական համայնքին է վերադարձրել 13 գիրք, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գողացվել են հրեաներից:
Գրքերի փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Բեռլինի նոր սինագոգին կից մշակութային կենտրոնում: Վերադարձված գրքերի թվում են XIX եւ XX դարերի վեպեր, պատմական աշխատություններ, բանաստեղծությունների ժողովածուներ եւ ուղեցույցներ: Վերադարձվել են նաեւ թերթերի կապոցներ:
Գրադարանի ներկայացուցիչներն ասել են, որ դեռեւս պետք է ճշտվի գրադարանում պահվող շուրջ 200 հազար գրքի ծագումը: Վերջին տասը տարվա ընթացքում ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ ավելի քան հինգ հազար գիրք պատերազմի ժամանակ նացիստների կողմից առգրավվել է սինագոգերից, հրեական տներից, մշակութային եւ կրթական հաստատություններից:
Ներկայումս քաղաքի հրեական համայնքին, ընդհանուր առմամբ, վերադարձվել է հարյուր գիրք: Գրադարանի ղեկավարության հաշվարկներով` բոլոր գրքերն օրինական տերերին վերադարձնելու գործընթացի համար կպահանջվի եւս տասը տարի:

No comments: