Friday, April 15, 2011

Իրանի ԶՈՒ 20 կործանիչներ կմասնակցեն ցուցադրական վարժանքների

Իրանի բանակի ռազմաօդային ուժերին պատկանող 20 կործանիչներ (F4, F5, F7, Սաեղե, Ազարախշ, Սու 24, Միգ 29) առաջիկա շաբաթ օրը` ապրիլի 16-ին կմասնակցեն ցուցադրական վարժանքների, որոնք ապրիլի 17-ին պետք է մասնակցեն Իրանի բանակի օրվան նվիրված զորահանդեսին: Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը տեղեկացրել էր, որ Իրանի բանակի օրը կցուցադրվեն անօդաչու ինքնաթիռների, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կատարելագործման, ինչպես նաև էլեկտրոնային պայքարի, ռադիոկապի ոլորտի Իրանի ԶՈՒ կարևոր մի շարք ձեռքբերումները:

No comments: