Thursday, April 7, 2011

Ադրբեջանում Facebook-ն ամբողջությամբ գտնվում է իշխանության հսկողության տակ

Panorama.am. 7-4-2011- Վերջին օրերին Ադրբեջանում ինտենսիվ հարձակումներ են իրականացվում անկախ և ընդդիմադիր մամուլի ինտերնետային կայքերի վրա, ինչի արդյունքում կաթվածահար է եղել նրանց աշխատանքը: «Pia.az»-ը գրում է, որ այդ հարձակումներից տուժել է նաև իր կայքը:
Կայքի հավաստի աղբյուրը հայտնել է, որ այդ ամենը կատարվում է կոնկրետ մի խմբի կողմից, որի նպատակն ընդդիմության քարոզչական գործունեությունը խոչընդոտելն է:
«Այդ նպատակով իշխանությունները հակերներ են ներգրավվել: Նրանք ամբողջությամբ հսկողության տակ են վերցրել Facebook սոցիալական ցանցի գործունեությունն Ադրբեջանում և ցանկության դեպքում կարող են դիվերսիաներ իրականացնել»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքով, դրա հետ միասին իշխանությունը ևս մի միջոցառում է կյանքի կոչել: «Հայտնի է դարձել, որ վերջին օրերին ընդդիմադիր և անկախ լրատվական կայքերի հեղինակությունը վերելք է ապրում: Իշխանությունը ծրագրել է արհեստական ճանապարհներով կանխել այդ գործընթացը: Այդ պատճառով էլ իշխանության ստեղծած հակերային խումբը միջամտում է ընդդիմադիր կայքերի ռեյտինգային սանդղակներին»,- հայտնել է աղբյուրը:

No comments: