Saturday, April 2, 2011

Թուրքիայում 5 ամսվա ընթացքում սպանվել է հետախուզության 6 աշխատակից

Tert.am. 1-4-2011- Թուրքիայի Բոդրում քաղաքում սպանվել է Ազգային հետախուզական ծառայության (MIT) նախկին աշխատակից 63-ամյա Հալուք Աքթերը։ Այս մասին է գրում թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը։
Ինչպես գրում է թուրքական պարբերականը, MIT–ի նախկին աշխատակցի մարմինը երկու օր առաջ հայտնաբերվել էր իր սեփական բանակարանի լոգարանում։ Ըստ նախնական վարկածի՝ Հալուք Աքթերն իքնասպանություն էր գործել։ Սակայն դատաբժշկական փորձաքննության ժամանակ թուրք հետախույզի գլխում հայտնաբերվել է երեք փամփուշտ։
Ըստ «Հյուրրիյեթի»՝ վերջին 5 ամիսների ընթացքում Հալուք Աքթերը դարձավ Թուրքիայում սպանված հետախուզության 6-րդ աշխատակիցը։

No comments: