Monday, April 11, 2011

Իսրայելը 6 տարի առաջ հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններն անհնար են

Իսրայելական «Հաարեց» թերթում հրապարակված WikiLeaks-ի գաղտնազերծած փաստաթղթում, որը թվագրվում է 2005 թվականի դեկտեմբերին, նշվում է, որ Իսրայելը հրաժարվել է Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացնելու մտքից:
Իսրայելի միջուկային էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Արիել Լևիտն ամերիկացի կոնգրեսական Հարի Աքերմանի հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ «իսրայելական իշխանություններն Իրանի դեմ պատերազմն անհնար են համարում»:
Լևիտը նշել է, որ իսրայելական կողմը կարող է նաև չիմանալ մի շարք գաղտնի միջուկային օբյեկտների մասին, որոնք կգտնվեն Իրանի տարածքում:
Լևիտը 6 տարի առաջ կայացած զրույցում նաև նշել է, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել առաջիկա 2-3 տարվա ընթացքում, բայց և նշել է, որ այդ մասին հստակ տեղեկություններ իրենք չունեն:

No comments: