Monday, April 11, 2011

Իրանն արտաքսել է քուվեյթցի դիվանագետներին

News.am. 10-4-2011- Թեհրանն արտաքսել է քուվեյթցի երեք դիվանագետների` ի պատասխան Քուվեյթի նմանատիպ քայլի, հաղորդում է իրանական Press TV հեռուստաընկերությունը:
Ապրիլի 2-ին Քուվեյթն արտաքսել էր իրանցի դիվանագետնեին` մեղադրելով նրանց Քուվեյթում տեղակայված ամերիկյան բազաների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու եւ իրանական իշխանություններին փոխանցելու մեջ: Թեհրանն իր հերթին հերքել էր իր հասցեին արված բոլոր մեղադրանքները:
Իրանի արտգործնախարարությունը նշել էր, թե նման մեղադրանքներն իրենց մոտ միայն հարցեր եւ տարակուսանք են առաջացնում, քանի որ մեկ տարի առաջ Թեհրանի հասցեին արված նմանատիպ մեղադրանքները հերքվել էին հենց Քուվեյթի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` խորհրդարանի խոսնակի կողմից:

No comments: