Friday, April 8, 2011

Բագապշի այցը Թուրքիա պաշտոնական բնույթ չի կրում. Անկարա

Tert.am.- 8.04.11 Քառօրյա այցով Թուրքիա է ժամանել Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բագապշը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը։
Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բագապշը Թուրքիա է ժամանել տեղի աբխազական համայնքի հրավերով։ Այցի ընթացքում Աբխազիայի առաջնորդին ուղեկցում են կառավարության անդամներ և խորհրդարանականներ։
Բագապշի այցի առնչությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ ավանդական բարեկամությանն ու բոլոր բնագավառներում համապարփակ համագործակցության վրա հիմնված ռազմավարական գործընկերությանը։
«Աբխազիայի առաջնորդի այցը պաշտոնական բնույթ չի կրում։ Թուրքիան վերահաստատում է Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունները խորացնելուն ուղղված իր վճռականությունը։ Թուրքիան ճանաչում է միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակում Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,– նշվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։

No comments: