Saturday, April 9, 2011

Իշխանությունները չեն հասկանում, որ երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ. Ստեփան Դեմիրճյան

Հայատսանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին ելույթ ունենալով՝ Մատենադարանի հարթակից հայտարարեց, թե իշխանությունը վերջին երեք տարիների գործունեության հետևանքով «երկիրը այսօր աղետալի վիճակում է, այն դատարկվում է»։
«Վարչախումբը ցույց տվեց, որ չի կարողանում կառավարել։ Ռեժիմը ձախողվել է բոլոր բնագավառներում, և պետք է հեռանա։ Այս իշխանությունը վտանգում է երկրի ապագան»,- հայտարարեց ՀԺԿ նախագահը։
Նա ասաց, որ իշխանությունները չեն հասկանում, որ երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ: «ժողովրդի համբերության բաժակը լցվել է։ Մեր գլխավոր նպատակը, սակայն, շարունակում է մնալ երկրում սահմանադրական կարգի վերականգնումը՝ հասնելու մեր նպատակին»,- ասաց նա։

No comments: