Friday, April 8, 2011

Թուրքիան ավելացնում է Ֆրանսիայում իր հյուպատոսությունները

News.am. 8-4-2011- Փարիզում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թահսին Բուրջուօղլուն հայտնել է, թե Ֆրանսիայի եւս 2 քաղաքներում կբացվի Թուրքիայի հյուպատոսություններ։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Փարիզում Թուրքիայի դեսպանը նշել է, որ ֆրանսիական եւ թուրքական կողմի բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել Թուրքիայի հյուպատոսություններ բացել նաեւ Նանտ եւ Բորդո քաղաք։
Դեսպանը հիշեցրել է, որ այս 2 նոր հյուպատոսությունների շնորհիվ Ֆրանսիայում դրանց թիվը հասավ 6-ի։

No comments: