Saturday, April 9, 2011

Ստամբուլահայերը եւս մեկ հիվանդանոց են կառուցում

News.am. 9-4-2011- Ստամբուլի հայ համայնքը նախատեսում է տեխնիկայի վերջին սարքավորումներով հագեցած հիվանդանոց կառուցել, հայտնում է Hurriyet Daily News & Economic Review-ն։
Հայ համայնքը Ստամբուլում արդեն երկու հիվանդանոց ունի։ Դրանցից մեկը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն, մյուսը՝ Հայ կաթոլիկ եկեղեցուն։ Դրանք կառուցվել են Օսմանյան կայսրության օրոք։
Նոր հիվանդանոցը կկառուցվի «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցի դիմաց եւ կզբաղեցնի 0,45 հա տարածք։
Շինարարության համար նախատեսված տարածքը տրամադրվել է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինության կողմից։ Նախկինում հողը պատկանել է «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցին։
«Սա կլինի թուրքական հանրապետության օրոք հայ համայնքի կողմից կառուցած առաջին հիվանդանոցը»,- ընդգծեց նա։

No comments: