Saturday, April 9, 2011

ԵՄ-ն անհանգստացած է Ադրբեջանում մարդու հիմնարար ազատությունների սահմանափակման կապակցությամբ

Եվրամիությունը հրապարակել է հայտարարություն Ադրբեջանում մարդու հիմնարար ազատությունների իրավիճակի վերաբերյալ, հայտնում է Բաքվում ԵՄ գրասենյակը:
Անդրադառնալով երկրում երիտասարդ գործիչների ձերբակալության վերաբերյալ մարտի 17-ի զեկույցին, ԵՄ-ն իր խոր մտահոգությունն է հայտնում մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ երկրում տիրող անհարգալից վերաբարմունքի շուրջ: Մասնավորապես նշվում է, որ ապրիլի 2-ին ցրվել է խաղաղ հանրահավաքը և մեծ թվով ցուցարարները ձերբակալվել են:
Ինչպես նշվում է հայտարարությունում, որոշ լրագրողների չի թույլատվել կատարել նկարահանումներ կամ հաղորդումներ տալ հանրահավաքի վայրից: Չորս լրագրողներ կալանավորվել են: Բացի այդ, հանրահավաքից առաջ ընդդիմադիր կուսակցության որոշ ներկայացուցիչներ ձերբակալվել կամ ենթարվել են տնային կալանքի: Նրանցից ոմանց առաջադրվել է քրեական մեղադրանք` «ցույցի ժամանակ դրսևորած վատ վարքագծի համար»:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել վերոհիշյալ անձանց: Բացի այդ, Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել լրագրողների` մասնագիտական գործունեությամբ զբաղվելու ազատությունը և ապահովել անվտանգ աշխատանքային պայմաներ նրանց համար»,- ասված է հայտարարության մեջ:
ԵՄ պաշտոնյաները մտահոգություն են հայտնել նաև «Ազադլիք» թերթի լրագրողներ Սեյմուր Հաջիեևին և Ռամին Դեկոյին դաժանաբար ծեծի ենթարկելու առնչությամբ: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցչի` այս կապակցությամբ արված հայտարարությանը և կոչ արել իշխանություններին հրապարակայնորեն դատապարտել կատարվածն ու անել հնարավոր ամեն ինչ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
«Եվրոմիությունն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել Ադրբեջանում ընթացող հետագա բարեփոխումներին` հիմք ընդունելով ԵԱՀԿ, Եվրոխորհրդի և Եվրամիության կողմից սահմանված արժեքները: ԵՄ-ն վերահաստատում է նաև, որ մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ ներկայումս սրված իր հարաբերություններին և կոչ է անում ադրբեջանական կառավարությանը օգտվել Արևելյան գործընկերության և Եվրպական հարևանության քաղաքականության շրջանակներում իրեն ընձեռնված հնարավորություններից»։

No comments: