Saturday, April 9, 2011

Աբիև. «Ադրբեջանը ներդրել է իր ջանքերը` կենտրոնացնելու իր ռազմական ուժերը»

7Or.amn. 8-4-2011- Ինչպես հաղորդում է «Haberciniz»–ը՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ հանդիպելով Թուրքիայի իր գործընկեր ազգային պաշտպանության նախարար Վեժդի Գենյուլին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարել է.
–Ադրբեջանը ներդրել է իր ջանքերը նրա համար, որ կենտրոնացնի իր ռազմական ուժերն ու երբ պետք լինի՝ կազատի իր տարածքները զավթիչ Հայաստանից։ Ադրբեջանը չի զիջի իր տարածքները։ Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն։
Հանդիպման ժամանակ Սաֆար Աբիևն ու Վեժդի Գենյուլը քննարկել են նաև համատեղ զորավարժությունների հետ կապված հարցեր։

No comments: