Saturday, April 9, 2011

Թուրքիան կալանավորված լրագրողների թվով առաջին հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում. IPI

Tert.am. 8-4-2011- Թուրքիան բանտերում պահվող լրագրողների թվով աշխարհում առաջին տեղ է զբաղեցնում։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, ասվում է Մամուլի միջազգային ինտիտուտի (IPI) տարածած հայտարարությունում։
«Թուրքիայի բանտերում դեռևս շարունակում են կալանավորված մնալ 57 լրագրողներ։ Նման թիվ աշխարհի որևէ այլ երկրում չկա։ Եվրամիության լիիրավ անդամ երկիր դառնալ ձգտող Թուրքիայում անցած տարվա դեկտեմբեր ամսվա համեմատությամբ կալանավորված լրագրողների թիվը գրեթե երկու անգամ աճել է, ինչով թուրքական պետությունը գերազանցել է անգամ Իրանին և Չինաստանին»,– նշվում է IPI–ի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին նամակով դիմել էր ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ՝ կոչ անելով թուրքական իշխանություններին անհապաղ բարեփոխումներ իրականացնել իրավական համակարգում և խոսքի ազատության բնագավառում։
«Հակառակ դեպքում բանտերում գտնվող լրագրողների թիվը կարող է հասնել 1000–ի»,– նշել էր Միյատովիչը։

No comments: