Friday, April 8, 2011

Ի՞նչ ձևաչափով է գործելու ԵԽԽՎ–ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովը

7Or.am. 8-4-2011- Ապրիլի 11–ից 15–ը Ստրասբուրգում կայանալու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի(ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը։ ԵԽԽՎ ազգությամբ թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այս նստաշրջանում նախատեսվում է վերսկսել ԵԽԽՎ–ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները։ Բացի այդ Չավուշօղլուն չի բացառել, որ առաջիկայում ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում հնարավոր է ընդգրկվի նաև Ստեփանակերտի օդանավակայնի հարցը։
ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամները տարբեր առիթներով բազմիցս հայտարարել են, որ նման ենթահանձնաժողովի գործունեությունը միայն խոչընդոտելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նախագահելու է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

No comments: