Thursday, April 7, 2011

Անհայտ անձինք ներկել են հայ–թուրքական բարեկամության հուշարձանը

Tert.am. 6-4-2011- Երեկ գիշեր անհայտ անձը կամ անձինք գունազարդել են Կարսում տեղադրված հայ և թուրք ժողովուրդների բարեկամությանը նվիրված «Մարդկության և խաղաղության» հուշարձանը։ Այս մասին գրում է թուրքական «Փոսթա» թերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ արձանի պատվանդանը ներկել են վարդագույն, դեղին և կանաչ գույներով։ Առայժմ պարզ չէ՝ անհասկանալի պատկերներն արձանի վրա արվել են ի նշան բողոքի՞, թե՞ ուշադրություն գրավելու համար։
Հիշեցնեք, որ օրեր առաջ Կարսում գտնվող ադրբեջանական պատվիրակության անդամներն ի նշան բողոքի սև ծաղկեպսակ էին դրել «Մարդկության և խաղաղության» հուշակոթողին։ Մոտ երկու ամիս առաջ Կարսի քաղաքապետարանի խորհրդի նիստում քվեարկության էր դրվել արձանն ապամոնտաժելու հարցը, որին դեմ էր քվեարկել խորհրդի նիստին մասնակցող 23 անդամներից 4-ը, կողմ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության 11 և «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության 8 անդամներ։
Հունվարին Կարս կատարած այցի ընթացքում Էրդողանը «հրեշավոր» էր բնութագրել հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանը և կարգադրել անհապաղ քանդել այն։

No comments: