Thursday, April 7, 2011

Պենտագոնը քննադատել է Իրանին

News.am. 7-4-2011- ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն Իրանին մեղադրել է Բահրեյնի ճգնաժամը տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով օգտագործելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Associated Press-ը:
«Մենք ապացույցներ ունենք, որ իրանցիները փորձում են օգտագործել իրավիճակը Բահրեյնում: Նրանք տարբեր վարկածներ են քննարկում իրավիճակն ապակայունացնելու համար»,- ասել է Գեյթսը:
Բահրեյնում փետրվարից բազմահազարանոց ցույցեր են անում շիա ընդդիմությունը, որը սուննի կառավարիչներից իրավունքների ընդլայնում է պահանջում:

No comments: