Thursday, April 14, 2011

Էրդողանը ԵԽԽՎ–ի ամբիոնից հիշել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

Tert.am. 13-4-2011- Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում ելույթով հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ելույթից հետո Էրդողանը պատասխանել է խորհրդարանականների հարցերին։
Եվրոպացի պատգամավորները Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարցեր են ուղղել Թուրքիայում լրագրողների ձերբակալությունների, ազգային փոքրամասնությունների, մամուլի ազատության և այլ թեմաների առնչությամբ։
Ի պատասխան ֆրանսիացի խորհրդարանականի այն հարցին, թե «Արդյո՞ք Թուրքիայում բոլոր կրոնական փոքրամասնություններն են հավասարապես կարողանում օգտվել աղոթատեղիներից», Էրդողանն ասել է. «Վանում հայկական եկեղեցին փլուզվում էր։ Մեր սեփական միջոցներով այն վերակագնեցինք և բացեցինք աղոթքի համար։ Մենք երաշավորում ենք, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա աղոթել։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինքը չի կարողանում աղոթել»։

No comments: