Thursday, April 14, 2011

Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը հայ-թուրքական Արձանագրությունների նկատմամբ, հայտնել է Էրդողանը

PanARMENIAN.Net - 13- 4-2011- Թուրքիան թույլ չի տա խախտել Ադրբեջանի իրավունքները հանուն Հայաստանի շահերի, հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, Էրդողանն ասել է, որ հայ-թուրքական Արձանագրություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մասին կետ կա:
Թուրքիայի վարչապետը հերթական անգամ նկատել է, որ «Հայաստանի իշխանությունները հայկական լոբբիի ճնշման ներքո են գտնվում» և հիշեցրել «անօրինական հայ գաղթականների մասին, որոնց նա ցանկացած րոպեին կարող է վտարել Թուրքիայից»:
«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ ենք անում կատարել իր պարտականությունները: Հենց որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն պայմանավորվեն, մենք լուծում կգտնենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին»,- ասել է Էրդողանը:

No comments: