Thursday, April 7, 2011

Ադրբեջանցիները թուրքական լրատվամիջոցին խոստացել են, որ իրենց նշանառուները սպանելու են միայն հայ զինվորներին

News.am. 7-4-2011- Ադրբեջանում հասարակական կազմակերպության անվան տակ բացված նշանառուների դասընթացները չեն վրիպել թուրքական լրատվամիջոցների աչքից:
Այս թեմայով թուրքական Anadolu գործակալության թղթակիցը զրուցել է հիշյալ նախագծի հեղինակ գենարալ Նովրուզալի Օրուջովի հետ: Ադրբեջանցի գեներալը թուրք լրագրողին փորձել է բացատրել, թե նշանառուներ պատրաստելով ցանկանում են հայերից «գրավյալ» հողերը հետ վերցնեն:
«Մեր նշանառուների թիրախը լինելու են հայ զինվորները, նրանք քաղաքացիական անձանց վրա չեն կրակելու»,-նշել է Օրուջովը` շեշտելով, թե իրենց հաստատությունում «նշանառուի որակավորում» կստանա տարեկան 180 ուսանող:
Նա նշել է, թե ամեն մի դասընթաց տեւելու է 45 օր, որից հետո մասնակիցները կկրակեն իրական զենքերով:

No comments: