Saturday, April 9, 2011

Ադրբեջանը «սեւ ցուցակում» է ներառել հյուսիս-կիպրոսցի թուրքերին

News.am. 9-4-2011- Թյուրքական ցեղից առաջացած ազգերի միջեւ սիրո ու հանդուրժողականության սահմաններ կան, եւ դրանք վերջերս մատնացույց են արել ադրբեջանցիները, գրում է Nouvelles d`Arménie-ն:
Բաքուն «սեւ ցուցակում» է ընդգրկել մի խումբ կիպրոսցի թուրքերի, որոնք միազգային համաժողովի շրջանակում այցելել էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլխան Փոլուխովը հայտնել է, որ այս հարցի կապակցությամբ պաշտոնական Բաքուն դիմել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի հովանավոր Թուրքիային, սակայն պարզաբանում դեռ չի ստացել։
Հյուսիսային Կիպրոսի Ադրբեջանի ներկայացուցչությունն իր հերթին հայտարարություն է տարածել, որ դեմ է Լեռնային Ղարաբաղ հյուսիս-կիպրոսցիների այցերին։
Նշենք, որ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի հանրապետության պաշտոնական ներկայացուցիչը, ուղեկցել է մի քանի հյուսիս-կիպրոսցի թուրքերի Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում, ուր նրանք ժամանել էին մասնակցելու բրիտանական բարեգործական կազմակերպության կազմակերպած խաղաղությանը նվիրված կլոր սեղանին։

No comments: