Wednesday, April 13, 2011

Էրդողանը Սարկոզիին նմանեցրել է ավազակի. թուրքական մամուլ

Tert.am. 13-4-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Ֆրանսիայում է գտնվում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին մասնակցելու նպատակով, երեկ Ստրասբուրգում հանդիպել է ֆրանսաբնակ թուրքերի հետ։
Ինչպես գրում է թուրքկան «Հյուրիյեթ» օրաթերթը, Էրդողանը, Rhenus մարզասրահում թուրքերի հետ հանդիպման ժամանակ խոսել է Լիբիայում առկա իրավիճակի մասին։ Առանց կոնկրետ անուններ նշելու, սակայն նկատի ունենալով Նիկոլա Սարկոզիին, Էրդողանը զուգահեռներ է անցկացրել Ֆրանսիայի առաջնորդի և ավազակի միջև։
«Մեր գործելաոճը նման չէ նրանց, ովքեր ավազակի պես ավարի հետևից են ընկած։ Նրանք, ովքեր սեփական ագահությունից դրդված փորձում են ինչ–որ դերակատարություն ունենալ Լիբիայում, Հյուսիսային Աֆրիկայում, նրանք, ովքեր մոտեցող ընտրությունների համար փորձում են խաղալ տարածաշրջանի ճակատագրի հետ, պատասխան են տալու պատմության առջև»,– ասել է Էրդողանը՝ ավելացնելով.

«Պատմությունից չեք կարող փախչել։ Ստանձնած պատասխանատվությունից երբեք և երբեք չեք կարող փախչել… Մենք չենք ընկել Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կովկասում և Բալկաններում ինչ–որ դերակատարություն ձեռք գցելու հետևից։ Մենք շահի հետևից չենք ընկել»։

Քննադատելով Ֆրանսիայում մուսուլմանների դեմ ընդունված օրենքները՝ Թուրքիայի վարչապետն ասել է. «Իսլամաֆոբիան ցեղապաշտության պես վտանգավոր երևույթ է»։

No comments: