Wednesday, April 13, 2011

Եվրոպայից վռնդում են թուրքական կարմիր ոչխարին

Tert.am. 13-4-2011- Բելգիայում ընտրություններին նախապատրաստվող կուսակցություններից մեկը հակաթուրքական բնույթի ցուցապաստառ է պատրաստել։ Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ Vlaams Belang ֆլամանդական կուսակցության կողմից պատրաստված ցուցապաստառում Եվրոպան խորհրդանշող սպիտակ ոչխարն աքացի է տալիս և Եվրոպայից վռնդում Թուրքիան խորհրդանշող կարմիր ոչխարին։
Տեղի ունացածի առնչությամբ Բելգիայի արտգործնախարարությանն իր դժգոհությունն է հայտնել Բրյուսելում Թուրքիայի դեսպան Մուրադ Էրսավջըն։ Թուրք դեսպանն ասել է, թե այդ ցուցապաստառն ունի սադրիչ բնույթ և օտարերկրացիների դեմ հրահրում է թշնամանք։

No comments: