Wednesday, April 13, 2011

Հայաստանի հավաքականը FIFA վարկանիշում 524 միավորով զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը

Ապրիլի 13-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարձրացել է 3 հորիզոնականով և 524 միավորով 62-րդ տեղում է:
Հավաքականն առաջխաղացում է ունեցել EURO-2012-ի ընտրական փուլում ռուսների հետ խաղի շնորհիվ, որն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքիով:
B խմբում Հայաստանի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռուսաստանն իջել է 18-րդ տեղը, Սլովակիան 27-րդ տեղում է, Իռլանդիան` 34, Մակեդոնիան` 85, Անդորրան` 202:
Վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1857 միավորով, երկրորդ տեղում աշխարհի արծաթե մեդալակիր Գերմանիայի հավաքականն է (1702 միավոր), երրորդ տեղում` Բրազիլիայի հավաքականը (1425 միավոր):

No comments: