Friday, April 8, 2011

Ադրբեջանում Ալիևի հրաժարականը պահանջողների զանգվածն աճում է

Panorama.am. 7-4-2011- Ադրբեջանի մայրաքաղաքից հեղափոխական տրամադրություններն սկսել են տարածվել շրջաններ: Շրջաններում նույնպես նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը պահանջող կարգախոսներ են սկսել հայտնվել:
«Ենի Մուսավաթը» գրում է, որ երեկ Գեդաբեկի շրջանում շենքերի պատերին և փողոցներում «Դեմոկրատիա, ազատություն», «Ազատ մամուլ», «Վերջ դիկտատուրային», «Independent court», «Իլհամ, հեռացիր» բովանդակությամբ գրություններ են:
Թեև իշխանությունները ներկել են դրանք, սակայն, ներկը չորանալուց հետո գրությունները կրկին երևացել են:
Թերթը հայտնում է, որ այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է շրջանի բնակիչ Մեհման Ալիևը: Նա ասել է, որ իրավապահ մարմինները ինտենսիվ կերպով որոնում են այդ գրությունների հեղինակներին: Նրա խոսքով, նման գրություններ Գեդաբեկում հայտնվել են մեկ ամիս առաջ ևս: Այն ժամանակ ոստիկանությանը չի հաջողվել հայտնաբերել գրությունների հեղինակներին: Բաքվում վերջին գրությունները հայտնվել են «Diplomat Hotel»-ի դիմացի շենքի պատերին:

No comments: