Friday, April 8, 2011

Թուրք նախարարը վիրավորել է սփյուռքահայերին

News.am. 7-4-2011- Թուրքիայի պետնախարար, Եվրամիության անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտարարել է, թե ֆրանսիական իշխանության ներկայացուցիչներն իրեն հավաստիացրել են, որ չեն աջակցելու Սենատ մտած Հայկական օրինագծին։
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ Էգեմեն Բաղըշը նշել է, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասում է խոսքի ազատությանը։
Թուրք նախարարը հայտարարել է, թե նման նախագծերն ի հայտ բերող հայկական սփյուռքի ներկայացուցիչները «ատելության վաճառականներ» են։
Նշենք, որ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությանը մոտ կանգնած հայկական աղբյուրների տվյալներով, այդ կուսակցությունը որոշել է մայիսի 4-ին օգտագործել խորհրդարանի ամբիոնը (այդ օրը խորհդրարանականներն իրավունք ունեն օրինագծեր ներկայացնել), որպեսզի քննարկման ներկայացնեն Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանելու մասին 2006-ի հոկտեմբերի 12-ին ընդունված օրինագիծը վավերացնելու հարցը:

No comments: