
PanARMENIAN.Net – 15-4-2011- Լեռնայի Ղարաբաղի ղեկավարությունն ունի բոլոր միջոցները Եվրամիության հետ կապեր հաստատելու համար, հատկապես եթե հաշվի առնենք, որ մոտ ժամանակներս Արցախը դիվանագիտական ներկայացուցչություններ է բացելու Բրյուսելում և Փարիզում:
Այդ մասին հայ լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, ֆրանսիական Le Monde թերթի վերլուծաբան Կայծ Մինասյանը` մեկնաբանելով Եվրախորհրդարանի վերջերս ընդունած բանաձևը, որի 48-րդ կետում Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում նպաստել սառեցված հակամարտությունների կարգավորմանը Մերձդնեստրիայում և Հարավային Կովկասում:
Ֆրանսահայ փորձագետի խոսքով, Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որպեսզի չճանաչված կազմավորումները հարաբերություններ հաստատեն միայն առանձին երկրների հետ, ինչպես օրինակ Աբխազիան, Հարավային Օսեթիան և Մերձդնեստրիան են հաստատել Ռուսաստանի, իսկ Լեռնային Ղարաբաղը` Հայաստանի հետ: «Որքան շատ կապեր լինեն այդ կազմավորումների հետ, այնքան քիչ հավանական է պատերազմի վերսկսումը»,- ասել է Մինասյանը:
No comments:
Post a Comment