Thursday, April 14, 2011

Համարբերգին մտահոգում են Ադրբեջանի հայտարարությունները. «Անհրաժեշտ է հարցի քաղաքական լուծում»

Panorama.am. 14-4-2011- §Այո, ինձ շատ է մտահոգում Ադրբեջանի այդ հայտարարությունը, ինչպես նաև մտահոգում է ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հարցը¦,- երեկ ԵԽԽՎ ամբիոնից ասել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը:
Նշենք, որ պաշտոնյան այս կերպ է արձագանքել Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում վերջին շրջանում Ադրբեջանի համառ, այն սպառնալիքներին, թե կռմբակոծի դեպի Լեռնային Ղարաբաղ թռչող քաղաքացիական ինքնաթիռները: Եվ արդյո՞ք չի պատրաստվում Եվրոպայի Խորհուրդը արձագանքել պետական ահաբեկչություն հանդիսացող այս սպառնալիքին, քանզի ակնհայտ է, որ ԵԽ անդամ երկիր Ադրբեջանը առաջնորդվել և շարունակում է առաջնորդվել սուլթանական բարքերով:
Թ.Համարբերգն ավելացրել է նաև. §Անհրաժեշտ է հարցի քաղաքական լուծում, որը կլուծի նաև մարդու իրավունքների հետ կապված հարցերը: Մենք հույսեր ենք կապում Մինսկի խմբի հետ և չենք ցանկանում այդ հարցում մրցակցել Մինսկի խմբի հետ¦:

No comments: