Thursday, April 14, 2011

Հայերն Իրանի փառապանծ պատմության և քաղաքակրթության մի մասն են կազմում. Իրանի դեսպան

Հայերը Իրանի փառապանծ պատմության և քաղաքակրթության մի մասն են կազմում և Իրանի համար դժվար պահերին իրանահայերն իրենց իրանցի մուսուլման եղբայրների հետ իրանա-իրաքյան պատերազմի տարիներին նահատակվել են Իրանի պաշտպանության համար:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Իտալիայի և Իրանի հայերի համագումարի ժամանակ հայտարարել է Իտալիայում Իրանի դեսպան Սեյյեդ Մոհամմադ Ալի Հոսեյնին:
Իրանցի դեսպանը նշել է, որ ըստ Իրանի սահմանադրության` Իրանը պաշտոնապես ճանաչում է կրոնական այլ դավանանք ունեցող ազգերի` հայերի, հրեաների և զրադաշտների կրոնական ազատության և մշակութային իրավունքները: Իրանի կրոնական փոքրամասնությունները` այդ թվում հայերը, Իրանի խորհրդարանում ներկայացված են երկու պատգամավորով:
Ալի Հոսեյնին նաև տեղեկացրել է, որ Իրանում գործում են 350 եկեղեցի, որոնցից 122-ը Իրանի կառավարության կողմից հաստատված են որպես մշակութային ժառանգություն, իսկ 3-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցված են որպես համաշխարհային մշակութային ժառանգության նմուշներ:

No comments: