Thursday, April 14, 2011

ԱՄՆ–ն սպասում է հայ–թուրքական Արձանագրությունների վավերացմանը. Ֆրենսիս Ռիկարդոնե

Tert.am. 13-4-2011- Միացյալ Նահանգներն սպասում է Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունների վավերացմանը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, այսօր Թուրքիայում Դիվանագիտական լրագրողների միության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Անկարայում ԱՄՆ–ի նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն։
Պատասխանելով Հայոց ցեղասպանության թեմայի հետ կապված հարցին՝ Ռիկարդոնեն ասել է. «Հայերը և թուրքերը նաև օտարերկրյա մասնագետների հետ միասին պետք է ուսումնասիրեն իրենց ընդհանուր անցյալը»։

No comments: