Thursday, April 14, 2011

Ադրբեջանը ռազմաքաղաքական շանտաժի է ենթարկում համանախագահներին

«Հրապարակը» տպագրել է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի հոդվածը, որում մասնավորապես նշվում է. «Ուշագրավ է փաստը, երբ հատկապես համանախագահների այցից առաջ սահմանային գծում` ադրբեջանական կողմից մեծանում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Սա կոչվում է ռազմաքաղաքական շանտաժ, և Ադրբեջանը ռազմաքաղաքական շանտաժի է ենթարկում համանախագահներին` ցույց տալով, որ եթե հարցը լուծում չգտնի, ինքը պատրաստ է սկսելու ռազմական գործողությունները: … Մենք կարծես այս սցենարին սովորել ենք:
Մտահոգիչն այն է, որ արդյունքում շատ հաճախ են մարդկային զոհեր լինում: Մի կողմից` ի՞նչ է նշանակում պատերազմի ժամանակ փաստաթղթեր ստորագրելը, հանդիպում են, ստորագրում և հետո նորից կրակում: Մյուս կողմից` չստորագրե՞լ… Կարծում եմ` ընդամենը մենք պետք է մի քիչ կոշտ լինենք, և դա երևա սահմանի վրա, մինչդեռ ոչ այն աստիճանի, որ մտնենք նրանց պրովոկացիաների դաշտ, և դա դառնա պատերազմի հիմք»:

No comments: