Saturday, April 9, 2011

Իրաքի զինվորները հարձակվել են իրանական «մոջահեդների» ճամբարի վրա, կան զոհեր

Tert.am. 8-4-2011- Իրաքի զինված ուժերը ուրբաթ իրան-իրաքյան սահմանից ոչ հեռու գտնվող Դիյալա մարզում հարձակվել են իրանական «մոջահեդների» «Աշրաֆ» ճամբարի վրա, կան զոհեր, հաղորդում է Associated Press-ը, վկայակոչելով տեղական հիվանդանոցի տվյալները։
Զոհերի թվի մասին տվյալները շատ հակասական են։ «Իրանցի ժողովրդի մոջահեդների կազմակերպությունը» (ԻԺՄԿ) գործակալությանը հայտնել է, որ իրենց կողմից զոհվել է առնվազն 31 մարդ, այդ թվում կանայք, իսկ վիրավորերի թիվը հասնում է 300-ի, նրանք ծանր վիճակում են։
Մինչդեռ Դիյալա մարզի վարչական կենտրոն Բաքուբա քաղաքի հիվանդանոցի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ մոջահեդների կողմից զոհվել է ընդամենը 3, վիրավորվել՝ 13 մարդ։ Կառավարական ուժերից, նրա խոսքերով, զոհվել է 5 մարդ։
ԻԺՄԿ-ն ստեղծվել է մի խումբ իրանցիների կողմից 1965թ., որոնց նպատակն էր տապալել Իրանի՝ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող շահի վարչակարգը։
1986թ. Իրանում նրանց գործունեությունը արգելվելուց հետո նրանք տեղափոխվեցին Իրաք, որտեղից Սադդամ Հուսեյնի հովանավորությամբ պարբերաբար հարձակումներ էին իրականացնում Իրանի վրա։

No comments: