Saturday, April 9, 2011

Ադրբեջանը չի պատրաստվում ընդունել քաղբանտարկյալների հարցով ԵԽ ԽՎ զեկուցողին

Panorama.am. 8-4-2011- Նախատեսված է ԵԽ ԽՎ քաղբանտարկյալների հարցով զեկուցող Քրիստոֆեր Շտրսսերի այցն Ադրբեջան, սակայն նրա գալստյան կապակցությամբ Ադրբեջանն այնքան էլ հյուրընկալ չէ:
«Քրիստոֆեր Շտրսսերը կարող է գալ Ադրբեջան` որպես Բունդեսթագի պատգամավոր, կամ ԵԽ ԽՎ պատգամավոր, բայց ոչ քաղբանտարկյալների հարցով զեկուցող»,- հայտարարել է ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի մտական ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը: Այս մասին հաղորդումէ «ԱՊԱ» գործակալությունը:
Մնում է միայն հիշեցնել, որ Բաքվում տեղի ունեցած վերջին բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել են ավելի ավելի քան 200 ազատ ցուցարարներ, որոնք իրենց բողոքն են արտահայտել իշխանությունների վարած քաղաքականության դեմ:

No comments: