Հայտարարում է ֆրանսիացի խորհրդարանականըՙ հանդիմանելու համար դատապարտելով Թուրքիայի վարչապետին
«Ազգի» նախորդ համարում Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի վարչապետ Էրդողանի ապրիլի 13-ի ելույթի առնչությամբ գրել էինք, որ նա կոշտ պատասխաններ է տվել խորհրդարանականների հարցերին: Խոսքն ամենեւին էլ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Զարուհի Փոստանջյանի մասին չէր, քանի որ ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն, ճնշում գործադրելով քարտուղարության վրա, ի վնաս հայ խորհրդարանականների, խախտել էր հարց ուղղելու հերթականությունը, որպեսզի նրանց զրկի այդ իրավունքից: Ի դեպ, այդ մասին վկայել են CNN-turk-ն ու թուրքական թերթերը, մասնավորապեսՙ «Աքշամը»:
Մինչ վարչապետ Էրդողանը առաջիկա խորհրդարանային ընտրություների քարոզարշավի մեկնարկը Ստրասբուրգում, այն էլ եվրոպացիներին հանդիմանելու միջոցով սկսելու համար ոգեւորվում էր, եւ այդ ոգեւորությունը լայն արձագանք էր գտնում նրա «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ընտրողների շրջանում, ավելի քան կոշտ հակազդեցությամբ հանդես եկան Եվրոխորհրդարանի Թուրքիայի հարցով զեկուցող Ռիա Օմեն Ռույտենն ու Եվրոխորհրդի ֆրանսիացի խորհրդարանական Մուրիել Մառլանդ-Միլիթելլին:
Հիշեցնենք, որ տիկին Մուրիելի Թուրքիայի կրոնական փոքրամասնություններին առնչվող հարցի վերաբերյալ Էրդողանն ասել էր. «Կուզենայի Ձեզ Թուրքիա հրավիրել: Դուք Թուրքիային մոտիկից չեք հետեւում, առաջնորդվում եք Ձեր լսածներով: Կարծես մեր ընկերը ֆրանսիացի է: Թուրքիայի նկատմամբ էլ շատ ֆրանսիական... Սա շատ տարածված արտահայտություն է Թուրքիայում»:
Մինչ ֆրանսիացի խորհրդարանականի հակազդեցության մասին գրելը, նշենք, որ Թուրքիայի հանդեպ ֆրանսացի լինել, նշանակում է ոչ ճիշտ մոտեցում ցուցաբերել թուրքական պետության հանդեպ: Օրինակ, հակադրվել նրա անդամակցությանը Եվրոմիությանը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կամ արտահայտվել էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների վրա գործադրվող ճնշումների մասին:
Համենայն դեպս, տիկին Մուրիելը, նկատի ունենալով Էրդողանին, թուրքական NTV-ի վկայությամբ, ասել է. «Նրա առաջին նախադասությունը ամենեւին էլ հաճելի չէր ֆրանսիացիների համար: Ինչպես երեւում է, «ֆրանսիական» բառը Թուրքիայում վատ իմաստ է կրում: Այդ պահին չէի կարող նրան պատասխանել, սակայն նրա այս վերաբերմունքը առանձնապես չի համապատասխանում Եվրոխորհրդի քաղաքավարության կանոններին: Դուք չեք կարող առանց ճանաչելու արհամարհել մարդուն: Ես ընդամենը հարցրեցի, թե Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը հավասար է, թե ոչ: Նա կարող էր ասելՙ այո: Սակայն մեծարգո Էրդողանը անտեղյակության կամ չարամտության պատճառով սխալ թույլ տվեց: Ինձ զարմացրել է այն, որ լինելով վարչապետ, նա անհատին վերաբերող դավանանքի ազատությունը չի կարողանում զանազանել հասարակական ինստիտուտներից, որոնք պարտավոր են անկողմնակալ լինել բոլոր կրոնների հարցում: Եթե վարչապետ ես, ապա նախքան մեկին դատապարտելը պետք է գիտելիքներ ձեռք բերես: Ի դեպ, ես մոր կողմից հայ եմ, մեծ հայրսՙ Սեյրան էֆենդին էր: Մեծ մորս հետ ապրում էր Ստամբուլի Գադիգյուղ թաղամասում: Այնտեղ գորգի գործարան ուներ: Մինչեւ 1915 թիվը հայրս ու մայրս Ստամբուլում են բնակվել: Մորս անունը Մադլեն էր: Մի գիշեր ծնողներիս ընկերները եկել եւ դուռն են թակել, ասելով, որ տեղահանության եք ենթարկվելու, հապճեպ փախչել է պետք: Ես ողջ եմ մնացել իմ ծնողներին փրկող թուրք մահմեդական ընկերներիս շնորհիվ»:
Ինչ վերաբերում է Եվրոխորհրդարանի Թուրքիայի հարցով զեկուցող տիկին Ռույտենին, ապա նա ակնարկելով Թուրքիայում կալանված լրագրողների մասին, ընդգծել է. «Մամուլի ազատության սահմանափակումները ամենեւին էլ չեն մտնում Եվրոպայի առաջադրանքների մեջ: Եթե որեւէ լրագրող «Էրգենեքոնի» գործին է առնչվում, ապա նրան դատախազը պետք է հարցաքննի: Առանց մեղադրանքի հիմնավորման Թուրքիայում հարյուրավոր լրագրողներ են կալանվել: Չի կարելի այսքան մարդու կալանավայրում պահել, այն էլ առանց հանցանքն ապացուցելու»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«ԱԶԳ», 16-04-2011

No comments:
Post a Comment