Saturday, April 16, 2011

Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքները շարունակվում են

Ստեփանակերտի օդանավակայանը, ինչպես նախօրոք հայտարարվել էր, մայիսի 9-ին չի շահագործվի:
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ օդանավակայանի շահագործման կոնկրետ ժամկետներ չեն նշվում: Խնդիրը, ըստ Բաբայանի, քաղաքական չէ, այլ` կազմակերպչական:
Նրա խոսքով` այս պահին աշխատանքներ են կատարվում օդանավակայանի թռիչքուղին միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

No comments: