
Jobbik կուսակցությունից պատգամավոր և թուրք–հունգարական բարեկամության խմբի նախագահ Տամաս Հեգեդուսը Բուդապեշտում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանաձևն առաջիկայում կքննարկվի Հունգարիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որից հետո քվեարկության կդրվի լիագումար նիստում։
«Եվրամիությունում նախագահող Հունգարիայի խորհրդարանի օրակարգում նման բանաձևի ընդգրկումը անհանգստացրել է Հայաստանին, ով մինչև հիմա աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում Թուրքիայի դեմ որոշումներ էր ընդունել տալիս»,– նշում է «Ջիհանը»։
Տամաս Հեգեդուսի խոսքով՝ իր կուսակցությունը պատրաստվում է առաջիկայում թուրքամետ մի բանաձև էլ ներկայացնել կիպրական հիմնախնդրի առնչությամբ։
Հունգարիայի ընդդիմադիր կուսակցության կողմից ներկայացված բանաձևում, ըստ թուրքական լրատվամիջոցների, նշվում է, որ «հայկական կողմը պետք է դուրս գա օկուպացված ադրբեջանական տարածքներից, և պետք է իրենց տները վերադառնան պատերազմի պատճառով հեռացած 1 միլիոն ադրբեջանցիները»։
No comments:
Post a Comment