Friday, April 15, 2011

Գերագույն մուֆտին առաջարկել է Ռուսաստանի գերբին կիսալուսին ավելացնել

Ռուսաստանի մուսուլմանների Կենտրոնական հոգևոր վարչության նախագահ, գլխավոր մուֆթի Թալգատ Թաջուդդինը «Московские новости» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է ՌԴ զինանշանի վրա ավելացնել մուսուլմանական կիսալուսինը։
Մուֆթիի խոսքերով՝ ինքն արդեն առաջարկով դիմել է Վլադիմիր Պուտինին, իսկ վերջերս Դմիտրի Մեդվեդևին ցույց է տվել ռուսական զինանշանի իր տարբերակը։
Թալգատ Թաջուդդինը նշել է, որ ռուսական զինանշանի վրա կան միայն ուղղափառ խաչեր, չնայած որ Ռուսաստանում ապրում է ավելի քան 20 մլն մուսուլման, որոնք կազմում են երկրի բնակչության 18%-ը։
«Միայն խնդրում ենք, որ արծվի գլուխներից մեկը պսակվի կիսալուսնով, իսկ մյուսը ուղղափառների խաչով։ Իսկ մեջտեղի թագը թող զարդարեն և´ կիսալուսինը, և´ խաչը։ Այդ ժամանակ ոչ մի թշնամի չի կարող օգտագործել կրոնական գործոնը մեր հայրենիքի միասնության ու ամբողջականության դեմ»,- ասել է Թաջուդդինը։

Այն հարցին, թե արդյոք ժամանակի ընթացքում կավելանա Ռուսաստանում մուսուլմանների թիվը, նա դրական է պատասխանել՝ բացատրելով, որ «ոմանք արդեն սկսել են կյանքի կոչել Ղուրանի սկզբունքները՝ ամուսնանալով 2, 3 կամ 4 կնոջ հետ»։

No comments: