Thursday, April 14, 2011

Իրանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԻԻՀ Իսլամական կողմնորոշման և մշակույթի նախարար հետ

Ապրիլի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը մշակութային մի շարք հարցերի քննարկման նպատակով հանդիպեց ԻԻՀ Իսլամական կողմնորոշման և մշակույթի նախարար Մոհամադ Հոսեյնիի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպանն անդրադարձավ առաջիկա մի շարք մշակութային միջոցառումներին, մասնավորապես 2012 թվականին ընդառաջ Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն նվիրված համատեղ միջոցառումների շարքում Թեհրանի գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսին Հայաստանի ակտիվ մասնակցությանը, ինչպես նաև այս տարի ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Թեհրանում ՀՀ մշակույթի օրերի անկացմանը և դրանց շրջանակներում երկկողմ մշակութային համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը:
Իր հերթին պրն Հոսեյնին նշեց, որ երկու երկրների միջև ձևավորված սերտ հարաբերությունները մեծ հնարավորություններ են ընձեռել երկու երկրների ժողովուրդների մշակութային առնչություների խորացման համար, որոնց ձևավորումն ունի հազարամյակների պատմություն` կարևորելով այս տարի հոկտեմբերին Երևանում ԻԻՀ մշակույթի օրերի անցկացումը:
Վերջինս շեշտեց, որ ԻԻՀ մշակույթի և Իսլամական կողմնորոշման նախարարությունը տարիների ընթացքում թե՛ Երևանում ԻԻՀ դեսպանության համապատասխան կենտրոնի և թե՛ Թեհրանում ՀՀ դեսպանության հնարավորությունների օգտագործմամբ կարողացել է բավականին լուրջ աշխատանք ծավալել մշակութային հարաբերություններն ամուր հիմքերի վրա դնելու համար:

No comments: