Wednesday, April 13, 2011

Դավութօղլուն Հայաստանին մեղադրել է սադրիչ գործողությունների մեջ

Diplomat.am. 13-4-2011- Երեքշաբթի երեկոյան Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում պատվիրակների հարցերին պատասխանելով` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի մոտալուտ վերագործարկմանը:
«Նման սադրանքները չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: Դրանք սադրիչ գործողություններ են` իրականացված Հայաստանի կողմից, որոնց պետք է վերջ տրվի: Դա կնպաստի նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ բանակցությունների խթանմանն ու առավել արագ ընթացքին», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

No comments: