Tert.am. 4-4-2011- Եթե Անկարան Վիեննայից հետ չկանչի իր դեսպանին, շատ հնարավոր է՝ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի՝ մայիսին Թուրքիա ծրագրված այցը հետաձգվի։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրիեթ» օրաթերթը՝ վկայակոչելով ավստրիական անանուն դիվանագիտական աղբյուրներ։
«Ավստրիական կողմը տարբեր դիվանագիտական խողովակներով Թուրքիայի իշխանություններին ուղարկած մեսիջներով հստակ հասկացնել է տվել, որ ցանկանում է, որպեսզի Անկարան նախքան Հայնց Ֆիշերի այցը հետ կանչի Վիեննայում իր դեսպան Էջվեթ Թեզջանին, որի՝ 2010թ. նոյեմբերին արած հայտարարությունները լուրջ քննարկման տեղիք էին տվել։ Վիեննան Անկարային իրազեկել է նաև, որ հակառակ դեպքում Ավստրիայի նախագահի ծրագրված այցը կհայտնվի սպառնալիքի տակ»,– գրում է օրաթերթը։
2010թ. նոյմեբերի 10-ին Վիեննայում Թուրքիայի դեսպան Քադրի Էջվեթ Թեզջանն ավստրիական Die Presse պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ավստրիայում թուրքերին վերաբերվում են որպես «բացիլների» և Վիեննային մեղադրել էր ինտեգրացիայի քաղաքականությունը հավուր պատշաճի չիրականացնելու մեջ:
«Եթե առկա են թերություններ ինտեգրացիայի քաղաքականությունում, դրա ողջ պատասխանատվությունն Ավստրիան է կրում: Դուք թուրքերին բնակեցնում եք միևնույն թաղամասերում` այդպիսով ստեղծելով գետտոներ: Ավստրիական ընտանիքները չեն ցանկանում այն դպրոցներն ուղարկել իրենց երեխաներին, որտեղ սովորում են փոքրամասնությունների երեխաները: Այսինքն` թուրքերին այստեղ անկյուն են քշում: Սակայն թուրքերը երջանիկ են, նրանք ձեզանից ոչինչ չեն պահանջում: Միայն չեն ցանկանում տեսնել, թե ինչպես են իրենց վերաբերվում որպես բացիլի»,- հայտարարել էր թուրք դիվանագետը` ընդգծելով, որ եթե ինքը լիներ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ ՕՊԵԿ-ի նախագահ, մեկ վայրկյան անգամ չէր մնա Վիեննայում:
Թուրք դիվանագետն իր հարցազրույցում կոշտ քննադատության էր ենթարկել նաև Ավստրիայի ներքին գործերի նախարար Մարիա Ֆեկտերին` պահանջելով, որ վերջինս չմիջամտի այլազգիների հարցերին:
«Ավստրիայի ներքին գործերի նախարարն այնպիսի քաղաքականություն է իրականացնում, որն ամենևին էլ չի համընկնում լիբերալ ուղղվածություն ունեցող Ժողովրդական կուսակցության սկզբունքներին»,- ասել էր թուրք դեսպանը:
Քադրի Էջվեթ Թեզջանն իր այս հայտարարություններից հետո կանչվել էր Ավստրիայի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա էր հանձնվել: Թուրք դեսպանի վերոնշյալ հայտարարություններին հակազդեցություն էին ցույց տվել ինչպես Ավստրիայի գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունները:
Ավստրիայի վարչապետ Վերներ Ֆայմանը հայտարարել էր, որ թուրք դեսպանի խոսքերը հեռու են պրոֆեսիոնալիզմից, և ընդգծել, որ դա ունենալու է իր հետևանքները:
«Դեսպան Թեզջանի նմանօրինակ հայտարարությունները վիրավորում են այն երկրի մարդկանց և այդ երկրում գործող միջազգային կազմակերպություններին, որտեղ նա հյուրընկալվել է: Բացի այդ նրա այդ գործելաոճը վնասում է երկու երկրների միջև առկա հարաբերություններին»,- հայտարարել էր Ավստրիայի վարչապետը:
Իսկ Ավստրիայի ներքին գործերի նախարար Մարի Ֆեկտերը հայտարարել էր, որ անընդունելի է, երբ մի երկրի դեսպան փորձում է նման ձևով միջամտել մեկ այլ երկրի ներքին գործերին:
Ավստրիայի արտգործնախարարը Միխայիլ Շպինդելեգերը զանգահարել էր իր թուրք գործընկերոջը` Ահմեթ Դավութօղլուին, և բացատրություն պահանջել տեղի ունեցածի համար: Շպինդելեգերի խոսքով` Դավութօղլուն ասել է, որ ինքն անտեղյակ է դեպքի մասին և նշել, թե դեսպան Թեզջանն այդ հայտարարությունն արել է առանց Անկարայի հավանությունը ստանալու:
Ավստրիայի Ազատություն կուսակցությունը թուրք դեսպանի հայտարարություններից հետո Վիեննայից պահանջել էր անհապաղ դադարեցնել դիվանագիտական հարաբերություններն Անկարայի հետ։

No comments:
Post a Comment