Friday, April 15, 2011

Թուրքիան մերժել է Իսրայելի խնդրանքը` նոր նավատորմ չուղարկել Գազայի հատված

HayNews.am. 15-4-2011- Անցյալ տարվա մայիսին Պաղեստինի համար մարդասիրական օգնություն տեղափոխող «ազատության նավատորմի» ակտիվիստների և իսրայելցի հատուկջոկատայինների միջև միջադեպից հետո, ինչի ընթացքում 10 թուրք սպանվեց, Գազայի հատված նավարկելու համար ևս մեկ նավատորմ է պատրաստվում:
Ինչպես փոխանցում է CNNTurk-ը` հղում կատարելով իսրայելական «Հաարեցին», Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն դիմել է թուրքական իշխանություններին` խնդրելով թույլ չտալ նոր նավարկումը դեպի Գազայի հատված, սակայն բացասական պատասխան է ստացել:
Իսրայելական կողմը նոր նավատորմի հետ կապված նախաձեռնությունը որակել է «սադրիչ» և թուրքական իշխանություններից խնդրել քայլեր ձեռնարկել այն արգելելու կապակցությամբ: Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լևին այդ կապակցությամբ հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցչի հետ, որի ժամանակ, սակայն, թուրքական կողմը հրաժարվել է խանգարել նոր նավատորմի նավարկությանը:

No comments: